Նյու Յորքում հայտնվել է աշխարհի ամենաբարձր բնակելի շենքը

09:53   20 Սեպտեմբեր 2019    277

Դեպի Կենտրոնական այգի, Իստ Ռիվեր եւ Գուդզոն բացվող հոգեպարար տեսարան եւ խելահեղ գներ։

Այս ամենը վերաբերում է նոր բնակելի երկնաքերին, որ բարձրացել է Նյու Յորքի Արեւմտյան 57-րդ փողոցում, որը հայտնի է նաեւ որպես Միլիարդատերերի փողոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Central Park Tower երկնաքերը աշխարհի ամենաբարձր բնակելի շենքն է։ Դրա բարձրությունը 472 մետր է, այնտեղ 179 բնակարան կա, իսկ գները սկսվում են 6,3 մլն դոլարից։

Բարձրահարկ շենքի գլխավոր առանձնահատկությունը նախագծի հեղինակ, ճարտարապետ Էդրիան Սմիթը համարում է քաղաքի գեղեցկությունները, որոնք բացվում են շենքի յուրաքանչյուր բնակարանից։ Նրա գործընկեր Գորդոն Ջիլը ասում է, որ իրենց ոգեշնչել են Նյու Յորքի մյուս երկնաքերները։

Central Park Tower-ը ապակուց եւ պողպատից ամենաբարձր կառույցն է աշխարհում։ Նախորդ ռեկորդը, որ նրա հարեւանությամբ է գտնվում, 50 մետրով ավելի ցածր է՝ 425,5 մ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները