Ինչպե՞ս կերակրել Մարսի գաղութականներին

09:33   20 Սեպտեմբեր 2019    289

Մարսի գաղութացման մասին խոսելիս մասնագետներն առաջին հերթին քննարկում են բեռներ տեղափոխելու, ճառագայթումից պաշտպանելու եւ թթվածին ստանալու հարցերը:

Նոր հետազոտությունը նվիրված է գաղութականների սննդի հարցին: Իսկ Մարսի վրա ավելի դժվար է ուտելիք հայթայթել, քան ջուր կամ թթվածին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարսի վրա երկարաժամկետ մնալու առավել ռացիոնալ ռազմավարություն է սնունդ ստանալ այն ամենից, ինչ որ կա մոլորակի վրա, քան տեղափոխել Երկրից: Դրանք 5 հիմնական ռեսուրսներն են՝ էներգիա, ջուր, թթվածին, կառուցելու նյութեր եւ սնունդ, գրում է HighTech+-ը:

Առաջին 4-ի դեպքում խնդիր չկա: Կա արեւային էներգիա, սառույց եւ հիդրատացված նյութեր, որոնք կարելի է ջրի վերածել, ածխաթթու գազ, որը կարելի է թթվածնի վերածել, իսկ մարսիական բնահողից կարելի է աղյուս ստանալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները