ԱՄՆ սպառնալիքները մեղմելու ուղիների մասին խորհրդատվություն են տալիս Ս. Արաբիային

09:44   20 Սեպտեմբեր 2019    318

Ամերիկյան զինվորականները սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո հյուսիսից սպառնալիքները մեղմելու ճանապարհների մասին խորհրդատվություն են տալիս Սաուդյան Արաբիային։

Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է տեղեկացնել, թե համարում են արդյոք ամերիկյան զինվորականները, որ անօդաչուների եւ հրթիռների օգտագործմամբ գրոհն իրականացվել է Իրանի տարածքից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք չենք պատրաստվում իրադարձություններից առաջ ընկնել»,- հայտարարել է մամուլի քարտուղար Ջոնաթան Հոֆմանը՝ հավելելով, թե կան նշաններ, որոնք վկայում են, որ հարձակման մեջ Թեհրանն է մեղավոր։

Նշենք, որ ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակումների մեջ Իրանին են մեղադրում։ Վերջինը կտրականապես հերքում է մեղադրանքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները