Toyota-ն կայսեր համար կաբրիոլետ է ստեղծել

22:56   27 Սեպտեմբեր 2019    483

Toyota ընկերությունը մշակել է Century ֆլագմանական սեդանի բաց եզակի տարբերակը, որը կառուցվել է Ճապոնիայի կայսերական տան հատուկ պատվերով:

Ավտոմեքենան կմասնակցի կայսր Նարուխիտոյի գահակալության պաշտոնական արարողությանը, որը կկայանա սեպտեմբերի 22-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Toyota Century-ի հիմքով կաբրիոլետը կթողարկվի միակ օրինակով: Նարուխիտոն եւ նրա կինը ավտոմեքենայով կանցնեն մոտ 5 կմ Տոկիոյի Կայսերական պալատից եւ կհասնեն Ակասակայի պալատ: 5,34 մ երկարությամբ սեդանը տանիք չունի: Դա հատուկ է արվել, որպեսզի փողոցներում մարդիկ կարողանան տեսնել կայսերական զույգին:

Հիշեցնենք, որ Century-ն Toyota-ի ամենահին մոդելն է, որը թողարկվում է 1967 թվականից: Այդ ընտանիքի ավտոմեքենաներն օգտագործվում են ճապոնական կառավարության, ինչպես նաեւ կայսերական ընտանիքի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները