ԱՄՆ-ն հավանության է արժանացրել 250 մլն դոլար ռազմական օգնությունն Ուկրաինային

10:13   20 Սեպտեմբեր 2019    291

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Ուկրաինային ռազմական օգնությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դաշնային կառավարության ժամանակավորապես ֆինանսավորման նախագիծը։

Նշվում է, որ խոսքը 250 մլն դոլարի չափի գումարի մասին է։

Հստակեցվում է, որ Ուկրաինային ռազմական օգնության համար միջոցները կհատկացվեն հաջորդ ֆինանսական տարում, որն ԱՄՆ-ում մեկնարկում է հոկտեմբերի 1-ից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները