Արաբական կոալիցիան ռազմական գործողություն Է սկսել Եմենում

10:20   20 Սեպտեմբեր 2019    273

Արաբական կոալիցիան Եմենի Խոդեյդա նավահանգստային քաղաքի հյուսիսում ռազմական գործողություն Է սկսել «ռազմական օբյեկտների» դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Al Arabiya-ն:

Կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Թուրքի ալ Մալիքին հայտարարել Է, որ գործողությունը համապատասխանում Է միջազգային իրավունքին, եւ խնդրել Է քաղաքացիական անձանց հեռու մնալ գործողության թիրախ հանդիսացող օբյեկտներից: Կոալիցան նշում Է, որ թշնամական օբյեկտների ոչնչացումը նպաստում Է ծովային նավագնացության ազատությանը:

Ավելի վաղ Թուրքի ալ Մալիքին հայտնել Է, որ կոալիցիոն ուժերը խափանել են «հուսի աշխարհազորայինների ահաբեկչական գործողությունը Կարմիր ծովի հարավում»:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, եմենցի ապստամբ հուսիները ստանձնել են այն հարվածների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 14-ին հասցվել են Սաուդյան Արաբիայի Aramco նավթընկերության օբյեկտներին, սակայն Էր Ռիադում գտնում են, որ գրոհներն իրականացվել են ոչ Եմենից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արաբականկոալիցիա  


Վերնագիրի այլ պիտակները