ԱՄՆ իշխանությունները երկրից վտարել են Կուբայի երկու դիվանագետների

10:28   20 Սեպտեմբեր 2019    329

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը:

«Մենք խնդրել ենք ՄԱԿ-ում Կուբայի երկու ներկայացուցիչներին, որոնց գործողությունները սպառնալիք են հանդիսացել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, լքել իրենց առաքելությունը ՄԱԿ-ում»,- գրել է խոսնակը և հավելել, որ նրանք նաև պետք է անհապաղ լքեն Մանհեթենը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը լրջորեն է ընդունում «ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեմ հնարավոր բոլոր ոտնձգությունները»:

Միևնույն ժամանակ Պետքարտուղարության ներկայացուցիչը չի նշել կուբացի դիվանագետների անունները և չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գործունեության մասին է խոսքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները