Թրամփն Սպիտակ տանը «հաճելի հանդիպում» Է անցկացրել Ցուկերբերգի հետ

18:20   20 Սեպտեմբեր 2019    362

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Սպիտակ տանը հաճելի հանդիպում Է անցկացրել Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ:

Ավելի վաղ նախագահի գրաֆիկում այդ հանդիպումը նշված չի եղել: «Այսօր հաճելի հանդիպում ունեցա Մարկ Ցուկերբերգի հետ Ձվաձեւ առանձնասենյակում»,- գրել Է Թրամփը Twitter-ի իր Էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահը նաեւ զետեղել Է հանդիպման լուսանկարը:
Ցուկերբերգը սեպտեմբերի 19-ին նաեւ փակ հանդիպումներ Է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն պահանջել Է ԱՄՆ-ի չորս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների փաստաթղթերը եւ հաղորդակցման գրանցումները հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում: Իրավաբանական կոմիտեի հարցումն ուղարկվել Է Facebook, Google, Apple եւ Amazon ընկերություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ցուկերբերգ  


Վերնագիրի այլ պիտակները