ԱՄՆ-ն երկրից կարտաքսի Կուբայի երկու դիվանագետի

13:27   20 Սեպտեմբեր 2019    263

ԱՄՆ իշխանությունները երկրից կարտաքսեն ՄԱԿ-ին կից Կուբայի մշտական ներկայացուցիչներին։

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այն բանից հետո, երբ Կուբայի մշտական ներկայացուցչության երկու աշխատակից զբաղվեցին ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը վնասող գործունեությամբ, մենք նրանց խնդրեցինք լքել ՄԱԿ-ին կից Կուբայի դիվանագիտական առաքելությունը, նրանց նաև սահմանափակել են Մանհեթենում լինելու հարցում»,-նշել է Օրտեգուսը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «լրջորեն է ընդունում ԱՄՆ ազգային անվտանգության նկատմամբ բոլոր ոտնձգությունները»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները