iPhone 11 Pro սմարթֆոնով ֆիլմ են նկարահանել

13:44   20 Սեպտեմբեր 2019    198

IPhone 11 Pro-ի արտադրողները պատկերավոր ցույց են տվել սմարթֆոնի երեք հիմնական տեսախցիկների հնարավորությունները:

Ցանցի օգտատերերը տեսել են գաջեթով նկարահանված առաջին ֆիլմը: Կարճմետրաժ ֆիլմի հեղինակը Էնդի Թոն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդագրությունում ասվում է, որ ընդամենը չորս րոպեի ընթացքում ռեժիսորը կարողացել է էկրանին փոխանցել այն զարմանալի կյանքը, սովորություններն ու ունայնությունը, որում ապրում են Տոկիոյի բնակիչները:

«Ես ուղևորվեցի Տոկիո՝ iPhone 11 Pro-ի տեսախցիկը փորձարկելու համար: Տեսանյութի նպատակը Ճապոնիայում իմ շրջագայությունը ցուցադրելն է: Ես օգտագործել եմ արագ մոնտաժի ոճը, որն ինձ անչափ դուր է գալիս»,- ասել է ֆիլմի հեղինակը:

iPhone 11 Pro-ի պաշտոնական վաճառքը կսկսվի սեպտեմբերի 20-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները