Վրաստանում նախագահի նստավայրի դիմաց այսօր բողոքի ակցիա կանցկացվի

14:29   20 Սեպտեմբեր 2019    280

«Միացյալ ազգային շարժումը» սպանության համար դատապարտվածներին համաներում շնորհելու որոշման կապակցությամբ այսօր ժամը 19:00-ին Վրաստանի նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին: Նրա խոսքով նախագահի որոշումները համաներման վերաբերյալ երկրի համար շատ ծանր և վնասաբեր են:

«Փաստ է, որ Սալոմե Զուրաբիշվիլի ցանկացած ելույթ, ցանկացած հայտարարություն և որոշում երկրի համար վնասակար է, ներքին ու արտաքին սկանդալների առիթ»,- հայտարարել է Ուդումաշվիլին:

Նա նաև ենթադրել է, որ նախագահի աշխատակազմում կա կաշառակերություն և հենց դա է նշված համաներումների պատճառը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները