Ավստրիան կդյուրացնի քաղաքացիության ստացումը նացիզմի զոհերի ժառանգների համար

14:37   20 Սեպտեմբեր 2019    293

Ավստրիայի ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել Է օրենսդրության ուղղումներ, որոնք պարզեցնում են քաղաքացիության ստացումը նացիզմի զոհերի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է Ավստրիայի մամուլի գործակալությունը:

Ընթացիկ կանոնների համաձայն՝ քաղաքացիության ստացման պարզեցված ընթացակարգը տարածվում Է նրանց ժառանգների վրա, ովքեր Ավստրիայից մեկնել են մինչեւ 1945 թվականի մայիսի 9-ը: Ընդունված փոփոխություններն ընդլայնում են այդ ժամանակամիջոցը եւ թույլ են տալիս քաղաքացիության ձեւակերպման ընթացակարգը պարզեցնել նացիզմի այն զոհերի ժառանգների համար, ովքեր երկրից հեռացել են մինչեւ Ավստրիայի անկախության հռչակումը՝ 1955 թվանկանի մայիսի 15-ը:

Բացի դրանից ժառանգներ կարող են ճանաչվել ոչ միայն հարազատները, այլեւ հոգեզավակները: Ուղղումներն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները