«C-400 համակարգերը հնարավոր կլինի օգտագործել 2020-ի ապրիլից». Իսմայիլ Դեմիր

15:15   20 Սեպտեմբեր 2019    255

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ մանրամասներ է հաղորդել ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մատակարարումները մոտ ժամանակներս կավարտվեն, և համակարգերը դեկտեմբեր ամսին արդեն հավաքված կլինեն, սակայն սա չի նշանակում, որ դրանք կարող են օգտագործվել դեկտեմբերից, դրանք հնարավոր կլինի օգտագործել միայն ապրիլից, քանի որ շատ կարևոր է ապահովել մասնագետների կրթությունը և պատրաստումը»,- նշել է Դեմիրը:

Ռուսաստանից կործանիչների հնարավոր գնման հարցի առնչությամբ Դեմիրը պատասխանել է, որ դա շատ նոր թեմա է և պետք է ուսումնասիրել այդ առաջարկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: C-400   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները