Հրվ. Կորեայի նախագահի աջակցությունն ընկել Է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ

15:24   20 Սեպտեմբեր 2019    287

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի աջակցության մակարդակն ընկել Է մինչեւ պատմական նվազագույնը՝ 40 տոկոս՝ ամսվա սկզբից կորցնելով 3 տոկոսային կետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են հարցման տվյալները, որն անցկացվել Է Gallup Korea գործակալության կողմից: Հարցումը կատարվել Է սեպտեմբերի 17-ից 19-ը: Դրան մասնակցել Է շուրջ 3 հազար մարդ:

Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,1 տոկոսը: Նախագահ Մուն Չժե Ինի կառավարությանը «դեմ» Է արտահայտվել հարցման մասնակիցների 53 տոկոսը, ինչը 4 տոկոսային կետով ավելի Է նախորդ հետազոտության արդյունքներից:

Մասնավորապես, հարցվածների դժգոհությունն են առաջացնում իշխանությունների գործողությունների անարդյունավետությունը երկրի տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծման գործում, վիճելի վերադասավորումները կառավարությունում, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի հետ մերձենալու միտումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀարավայինԿորեա   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները