ՌԴ-ը Թուրքիային ուղևորատար ինքնաթիռների համատեղ արտադրության առաջարկ է արել

16:01   20 Սեպտեմբեր 2019    297

Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համագործակցել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների արտադրության հարցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսական ավիաշինական կորպորացիայի տնօրենը մասնավորապես նշել է.

«Որոշ ավիաընկերությունների հետ արդեն հանդիպել ենք և նշել, որ պատրաստ ենք ներկայացնել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռները: Բացի այդ Թուրքիան, որպես զարգացած արդյունաբերություն ունեցող երկիր, կարող է հետաքրքրվել համատեղ արտադրության նախագծերով»:

Սլյուսարի փոխանցմամբ` թուրքական և ռուսական կողմերը հանդիպումներ են ունեցել Ստամբուլում կայացած «TEKNOFEST» ավիացիոն, տիեզերագիտական և տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում:

Սլյուսարը նաև նկատել է տվել, որ ռուսական արտադրության «MS -21-300» նոր ուղևորատար ինքնաթիռի արտասահմանյան առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Ստամբուլում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները