«Դարի պայմանագիրը» դարձավ պետական անկախության կարևոր երաշխիքը. Նովրուզ Մամեդով

13:00   20 Սեպտեմբեր 2019    350

«Դարի պայմանագիր» կոչվող գլոբալ նախագիծը մեկ անգամ ևս ողջ աշխարհին ցուցադրեց իր բնական պաշարներին տեր կանգնելու, իր ազգային, տնտեսական և ռազմավարական շահերը պաշտպանելու Ադրբեջանի ձգտումը՝ որպես ինքնիշխան պետություն: Այս պայմանագիրը դարձավ պետական անկախության կարևոր երաշխիքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, «Դարի պայմանագրի» ստորագրման 25-ամյակի կապակցությամբ Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը:

«Դարի պայմանագիրը» նոր անկախություն ձեռք բերած և համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ղեկավարած Ադրբեջանի երիտասարդ պետությանը բերեց պետական կայունություն, շարունակական զարգացում, միջազգային համագործակցություն, գլոբալ և տարածաշրջանային անվտանգություն:

Այդ պատմական իրադարձության կայացման գործում վճռորոշ դեր խաղացին մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի քաղաքական և դիվանագիտական բարձր պրոֆեսիոնալիզմը, հզոր կամքը», - գրել է Նովրուզ Մամեդովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նովրուզ-Մամեդով  


Վերնագիրի այլ պիտակները