«Շամանին», որն ուզում էր Մոսկվա հասնել, տեղափոխել են Յակուտիայի հոգեբուժարան

16:21   20 Սեպտեմբեր 2019    332

Սեպտեմբերի 19-ին կալանավորված շաման Ալեքսանդր Գաբիշաևին տեղափոխել են Յակուտսկ և տեղավորել հանրապետական հոգեբուժական կլինիկայում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվել է հանրապետության առողջապահության նախարարության կայքում:

Բժիշկները հատուկ զրույցներ են վարելու տղամարդու հետ՝ նրա հոգեկան վիճակը ճշտելու համար:

«Այս քաղաքացու նկատմամբ փորձագիտական միջոցառումներ են անցկացվելու»,- ասվում է հաղորդագրությունում:

Գերատեսչության մամուլի ծառայությունը նշել է, որ եթե տղամարդու մոտ որևէ խանգարում հայտնաբերվի, կլինիկան նրան բժշկական օգնություն կառաջարկի: Անհրաժեշտության դեպքում ներգրավվելու են նաև սոցիալական ծառայությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շամանին  


Վերնագիրի այլ պիտակները