ԱՄՆ-ի մայրաքաղաքում բացել են Ջորջ Վաշինգտոնի վերականգնված հուշարձանը

16:37   20 Սեպտեմբեր 2019    283

Երեք տարվա նորոգումից հետո բացվել Է Ջորջ Վաշինգտոնի վերականգնված հուշարձանը՝ վիթխարի կոթողը, որը գտնվում Է ԱՄՆ-ի մայրաքաղաքի հենց ամենակենտրոնում:

Հանդիսավոր արարողությունը՝ ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի մասնակցությամբ, տեղի Է ունեցել սեպտեմբերի 19-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջոցառմանը նաեւ հրավիրվել Էին Վաշինգտոնի տարրական դպրոցներից մեկի աշակերտները, որոնք առաջին տիկնոջ հետ կտրեցին ամերիկյան դրոշի գույներով ժապավենը շենքի մուտքի առջեւ: Դրանից անմիջապես հետո հուշարձանը բացեց իր դռներն այցելուների հիմնական զանգվածի համար:

Ջորջ Վաշինգտոնի հուշարձանը, որի գագաթ այժմ կարելի Է կրկին բարձրանալ, Միացյալ Նահանգների մայրաքաղաքի ամենաբարձր կառույցն Է: 1884 թվականին շինարարության ավարտի պահին այն նաեւ աշխարհի ամենաբարձր շինությունն Էր, քանի դեռ դրա ռեկորդը մի քանի տարի անց՝ 1889 թվականին, չԷր գերազանցել Փարիզի Էյֆելյան աշտարակը:

The Washington Post թերթի տվյալներով՝ հուշարձանի վերակառուցման համար ընդհանուր առամամբ ծախսվել Է մինչեւ 11 միլիոն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները