Գիտնականները բացատրել են, թե ինչպես են անքուն գիշերներն ազդում աղիների վրա

18:46   20 Սեպտեմբեր 2019    273

«Nature» ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու կենսաբանական ժամացույցն ազդում է իմունային բջիջների մի խմբի վրա, որոնք լիցք են տալիս ամբողջ աղիքների աշխատանքի համար:

«Քնի խանգարումը կարող է լուրջ առողջական հետևանքներ առաջացնել և հրահրել մի շարք հիվանդություններ, որոնք հաճախ իմունային բաղադրիչ ունեն, օրինակ, բորբոքումները»,- ասել է հետազոտական խմբի ղեկավար Էնրիկե Վեյգա-Ֆերնանդեսը:

Հայտնի է, որ մարդու օրգանիզմի բոլոր տարրերն աշխատում են համատեղ և պահանջում են «թիմային աշխատանք», քանի որ կախված են միմյանցից: Կենսաբանական ժամացույցը շատ կարևոր է առողջության համար, քանի որ հենց դրանք են բջիջներին տեղեկացնում ժամանակի և օրգանիզմի «ժամանակացույցի» մասին:

«Մեր օրգանիզմի բջիջներն արտաքին լուսավորության վերաբերյալ տեղեկատվության անմիջական հասանելիություն չունեն, ուստի առանձին «ժամացույցը» կարող է օգնել այդ հարցում»,- բացատրել է Վեյգա-Ֆերնանդեսը:

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ILC3 բջիջներն (սա բնածին իմունային բջիջների ենթատեսակներից մեկն է) առավել ընկալունակ են այս «ժամանակացույցի», այսինքն՝ ժամային գեների խանգարմանը:

ILC3 բջիջները պատասխանատու են աղիների աշխատանքի համար և վերահսկում են լիպիդների կլանումը: Ըստ այդմ, եթե դրանց աշխատանքը խաթարվի, դրանք չեն կարողանա նորմալ գործել, և մարդու մոտ կարող է ուժեղ բորբոքում, աղիքային պատնեշի խախտում և ճարպի ավելորդ կուտակում առաջանալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները