Մադուրոն Թրամփին համեմատել է Հիտլերի հետ

19:08   20 Սեպտեմբեր 2019    375

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա խոսել է RT-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգների ղեկավարն ատում է լատինաամերիկյան ժողովրդին և հատուկ ատելություն ունի վենեսուելացիների նկատմամբ:

«Ես դա համեմատում եմ Հիտլերի դարաշրջանի հետ, այն տեսակետների հետ, որոնք Հիտլերը պարտադրել էր հրեաների նկատմամբ, հրեա ժողովրդի նկատմամբ Եվրոպայում մինչև պատերազմի սկիզբը, մինչև 1939 թ.-ը»,- բացատրել է Մադուրոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները