Կլիմայական գործադուլներ կանցկացվեն աշխարհի 156 երկրում

17:15   20 Սեպտեմբեր 2019    288

Կազմակերպիչները հայտարարել են սեպտեմբերի 20-ից մինչեւ 27-ը 5,2 հազար կլիմայական գործադուլների անցկացման մասին աշխարհի 156 երկրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտնել Է ի պաշտպանություն կլիմայի գործադուլային շարժման հիմնադիր Գրետա Թունբերգը Twitter-ի իր օգտահաշվում:

Շվեդ աշակերտուհի Թունբերգն անցյալ տարի դպրոցում ուսման փոխարեն սկսել Է գնալ Շվեդիայի խորհրդարանի մոտ՝ կլիմայի փոփոխման դեմ պայքարի միջոցներն ուժեղացնելու՝ իշխանություններին ուղղված պահանջներով: Թունբերի նախաձեռնությունը վերածվել Է ուրբաթօրյա կլիմայական գործադուլների միջազգային շարժման՝ FridaysForFuture-ի: «Վաղը մենք կվերադառնանք գործադուլի: Գլոբալ կլիմայական գործադուլը տեղի կունենա սեպտեմբերի 20 – 27-ը՝ 5225 ակցիա 156 երկրում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

FridaysForFuture-ի ենթադրությամբ՝ ամենաընդգրկուն ակցիաները տեղի կունենան ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Կլիմայական գործադուլներն անցկացվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի առնչությամբ, որն աշխատանքը կսկսի սեպտեմբերի 23-ին: Գագաթնաժողովում երկրների ղեկավարները կքննարկեն գլոբալ տաքացման կանխման գործողությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները