Աֆղանստանի հարավում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 39-ի

17:26   20 Սեպտեմբեր 2019    290

Աֆղանստանի Զաբուլի նահանգում սեպտեմբերի 19-ին իրականացված պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 39-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցչին: Նրա տվյալներով՝ շուրջ 140 մարդ վերքեր Է ստացել: Associated Press գործակալությունը սեպտեմբերի 19-ին տեղեկացրել Էր 20 զոհվածի եւ 90 տուժածի մասին:

Պայթյունը տեղի Է ունեցել Կալաթա քաղաքի հիվանդանոցում:

«Զոհվածներից երկուսը զինծառայողներ են: Մնացած զոհերը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ կանայք, երեխաներ, պացիենտներ եւ այցելուներ: Հիվանդանոցն ամբողջությամբ ավերված Է»,-ասել Է նահանգապետի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները