Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ

21:06   20 Սեպտեմբեր 2019    227

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է Սպիտակ տանը հավաքված լրագրողներին:

Թրամփը մանրամասներ չի հաղորդել պատժամիջոցների սահմանման վերաբերյալ: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն, իր հերթին, հայտնել է, որ բանկը Թեհրանի ֆինանսական միջոցների վերջին աղբյուրն էր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփը հայտարարել էր Թեհրանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին՝ պայմանավորված Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ընկերության հանքավայրերի դեմ իրականացված հարձակմամբ, որի պատասխանատուն, ըստ ամերիկյան իշխանությունների, Իրանն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները