Կրեմլից հայտնել են, թե ինչպես է Պուտինն անցկացնում հանգստյան օրերը

21:12   20 Սեպտեմբեր 2019    268

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին ազատ հանգստյան օրեր գրեթե չի ունենում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է Պուտինը զբաղվում ազատ օրերին:

«Դուք գիտեք, որ նախագահը լիակատար հանգստյան օրեր չունի, քանի որ զեկույցներ են գալիս գերատեսչություններից, հարցեր են առաջանում, որոնք նախագահի որոշումների կարիքն ունեն, փաստաթղթաշրջանառությունը նույնպես չի դադարում»,- մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովի խոսքով՝ երբ հնարավորություն է ստեղծվում, նախագահը հանգստանում է և սպորտով է զբաղվում: «Գիտեք, նա դա կանոնավոր կերպով է անում: Հանդիպում է հարազատների և մտերիմների հետ»,- հավելել է մամլո խոսնակը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները