Google-ն իր պատմության մեջ ամենախոշոր ներդրումն է արել վերականգնվող էներգիայի ոլորտում

21:45   20 Սեպտեմբեր 2019    276

Google ընկերությունն իր պատմության մեջ ամենախոշոր ներդրումն Է արել իր գլոբալ գործառնությունների համար վերականգնվող Էներգիայի ձեռքբերման գործում:

Այդ մասին Google-ի ղեկավար Սունդար Փիչային հայտնել Է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ համատեղ սեպտեմբերի 20-ին Հելսինկիում անցկացված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«2017 թվականից մենք հասել ենք այն բանին, որ մեր բոլոր գլոբալ գործառնություններն իրականացվում են վերականգնվող Էներգիայի հաշվին:

Այս շաբաթ մենք կատարել ենք մեր պատմության մեջ վերականգնվող Էներգիայի ամենամեծ գնումը, որի գրեթե կեսն արտադրվելու Է Եվրոպայում տասը նոր Էներգետիկական նախագծերի գործարկմամբ: Կնքված համաձայնագրերի արդյունքը կդառնան ավելի քան մեկ միլիարդ եվրոյի չափով ներդրումները ԵՄ-ի նոր Էներգետիկական ենթակառուցվածքում»,-ասել Է Փիչային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները