Կոլումբիայի ռազմածովային ուժերն առգրավել են 500 մլն դոլար արժողության ութ տոննա կոկային

22:22   20 Սեպտեմբեր 2019    331

Կոլումբիայի ազգային ռազմածովային ուժերը նախօրեին մոտ 500 միլիոն ամերիկյան դոլար գումարի ութ տոննա կոկաին են առգրավել, ինչի մասին հայտնել է Noticias Caracol հեռուստաալիքը:

Ինչպես նշվում է, թմրանյութերը գտնվում էին կիսասույզ սուզանավում՝ Տումակոյի մունիցիպալիտետի ափից ոչ հեռու և ուղարկվում էին Կենտրոնական Ամերիկա: Տեղեկություններ այն մասին, թե ում է պատկանել այդ բեռը, չեն հայտնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռուստաալիքի տվյալով՝ դա այդ կերպ տեղափոխվող թմրանյութերի՝ «պատմության մեջ խոշորագույն» խմբաքանակն է, որը հաջողվել է կալանել:

Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ներ՝ ընդամենը տարեսկզբից հայտնաբերվել է 20 նման սուզանավ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները