Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղությամբ հարվածելն է. Թրամփ

22:44   20 Սեպտեմբեր 2019    273

Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղությամբ հարվածելն է, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Դա այնքան հեշտ է: Նրանք, ովքեր ասում են, որ մենք պետք է դա անենք, թուլություն են ցուցադրում:

Ըստ իս՝ ես ուժ եմ ցույց տալիս՝ չգնալով այդ քայլին, քանի որ ամենահեշտը, ինչ կարող էի անել… Լավ, հարված հասցրեք Իրանի 15 օբյեկտների ուղղությամբ,-ասել է Թրամփը՝ ուսերը թափահարելով,-ես կարող եմ դա անել: Ամեն ինչ պատրաստ է: Սակայն ես չեմ պատրաստվում անել դա, եթե կարող եմ այդ քայլին չդիմել»:

Ընդ որում՝ Թրամփը նշել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցները չեն խանգարի նրան մասնակցել ռազմական գործողություններին: Սակայն «ես կարծում եմ, որ ուժեղ մարդու մոտեցումը եւ այդ ուժի ցուցադրումը զսպվածություն դրսեւորելու մեջ է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները