Twitter-ն ամբողջ աշխարհում հազարավոր հաշիվներ է արգելափակել

22:56   20 Սեպտեմբեր 2019    282

Twitter Inc ընկերությունը սեպտեմբերի 20-ին հայտնել է, որ ամբողջ աշխարհում հազարավոր հաշիվներ է փակել, որոնք օգտագործվել են ֆեյք նորությունների եւ կառավարամետ քարոզչության տարածման համար:

Հաղորդվում է, որ հաշիվների մեծ մասը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Չինաստանում, Իսպանիայում եւ Էկվադորում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գրառումները, մասնավորապես, օգտագործվել են Հոնկոնգում մարտից շարունակվող ցույցերի մասնակիցների շրջանում տարաձայնություններ առաջացնելու նպատակով: Բացի այդ, դրանց մի մասն օգտագործվել է Եմենում ու Կատարում սաուդամետ տրամադրություններն ուժգնացնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները