Պոմպեո. Վաշինգտոնը մտադիր է խորացնել Բաքվի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով

20:12   20 Սեպտեմբեր 2019    167

Ադրբեջանի տնտեսական հաջողությունները կարևոր են տարածաշրջանի կայունություն և բարգավաճման առումով, վստահ է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Ադրբեջանը շարունակում է կարևոր դեր խաղալ Հարավային գազային միջանցքի առաջխաղացման գործում, որը ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Մենք աջակցում ենք ձեր ջանքերին և համարում ենք, որ Ադրբեջանի տնտեսական հաջողությունները կարևոր են տարածաշրջանի կայունություն և բարգավաճման առումով», - ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված Պոմպեոյի նամակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պետքարտուղարը նշել է, որ Բաքվի և Վաշինգտոնի միջև առկա հաջող էներգետիկ գործընկերությունը դրական ավանդ է ներդրել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների մեջ՝ ներառյալ տնտեսությունը, անվտանգությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և ժողովրդավար կառավարումը:

«Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել Բաքվի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով», - ընդգծել է Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները