Թրամփն 8 անգամ պահանջել է Զելենսկիից հետաքննել Բայդենի որդուն. WSJ

12:04   21 Սեպտեմբեր 2019    342

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ութ անգամ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն օգնել գալիք ընտրություններում իր հիմնական հակառակորդ Ջո Բայդենի որդու դեմ գործի հետաքննությանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Նշվում է, որ Թրամփը խնդրել է Զելենսկուն աշխատել իր փաստաբան Ռուդի Ջուլիանիի հետ։ Բացի դրանից, նա Ուկրաինայի առաջնորդին համագործակցության համար ցանկացած օգնություն է առաջարկել։

Նշվում է նաև, որ Ջուլիանին մի քանի անգամ հանդիպել է Ուկրաինայի կառավարության անդամների հետ։

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տունը հրաժարվել է այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն անելուց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները