Մեգան Մարքլը, արքայադուստրեր Բեատրիսը և Եվգենիան, Իվանկա Թրամփը մասնակցել են իրենց դիզայներ ընկերուհու հարսանիքին

15:24   21 Սեպտեմբեր 2019    253

Սեպտեմբերի 20-ին Հռոմում տեղի ունեցավ դիզայներ Միշա Նոնուի և նավթային մագնատ Մայքլ Հեսի՝ Hess Corporation ամերիկյան էներգետիկ հսկայի սեփականատերերի ժառանգի շքեղ հարսանիքը:

Ռոմանտիկ արարողությունը տեղի է ունեցել մայրամուտին՝ XVII դարում կառուցված «Աուրելիա» գեղատեսիլ վիլլայում: Ըստ Daily Mail-ի, 31-ամյա հարսնացուն (որը ծնվել է Բահրեյնում, մեծացել է Լոնդոնում, կրթություն ստացել Փարիզում, իսկ այժմ բնակվում է ԱՄՆ-ում) իր սեփական դիզայնով կարված զգեստով էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տոնակատարության հյուրերի թվում էին ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփն իր բիզնեսմեն ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ, սուպերմոդել Քարլի Քլոսն ամուսնու՝ Ջոշուա Քուշների հետ («նախագահի փեսա» Ջարեդի հարազատ եղբայրը), երգչուհի Քեթի Փերին կինոաստող նշանածի՝ Օռլանդո Բլումի հետ, բրիտանական արքայադուստրեր Բեատրիսը և Եվգենիան, ինչպես նաև Միշայի մտերիմ ընկերուհին՝ Մեգան Մարքլը արքայազն Հարիի հետ: Խոսակցություններ էին շրջանառվում, որ հենց Նոնուն է ծանոթացրել ապագա Սասեքսի դքսին և դքսուհուն:

Ինչպես հայտնի է, Նոնուն մասնակցել է գործարար հագուստի կապսուլային հավաքածուի ստեղծմանը, որը վերջերս է ներկայացրել Մարքլը: Մեգանը, հակառակ ավանդույթին, հարսանիքին ներկայացել է սև հագուստով: Նրա հանդերձանքը Valentino-ից էր և արժեր 13.500 հազար դոլար: Սեպտեմբերի 23-ին Աֆրիկա շրջագայության մեկնած Մեգանը և Հարին Հռոմ են ժամանել նախօրեին, առևտրային չվերթով: Նրանք իրենց չորս ամսական որդուն՝ Արչիին թողել են տանը՝ Վինձորում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իվանկա-Թրամփ   Մեգան-Մարքլ  


Վերնագիրի այլ պիտակները