Թութանհամոնի դամբարանում հնեաբանները «այլմոլորակայինների տարօրինակ մատանի» են հայտնաբերել

14:07   21 Սեպտեմբեր 2019    227

Չնայած, որ Թութանհամոնի գերեզմանը 1922 թվականին է հայտնաբերվել, մինչ օրս այնտեղ ինչ–որ արտասովոր բաներ են գտնվում։

Օրինակ, վերջերս փարավոնի իրերի մեջ հնեաբանները հանելուկային մատանի են գտել, որի վրա մարդանման արարած է պատկերված, գրում է Science News պարբերականը։

Գիտնականների կարծիքով՝ մատանիի վրա պատկերված է եգիպտական դիցաբանության Պտահ աստվածը։ Միևնույն ժամանակ, նույնիսկ մասնագետները չեն կարողանում բացատրել, թե ինչու է նա այլմոլորակային կերպարանքով։

Նկարում «եկվորը» կանգնած չէ, այլ մյուս առարկաների հետ միասին կարծես օդում կախված լինի։

Մատանիի վրա շատ տարբեր իրեր են պատկերված, որոնց նշանակությունը գիտնականներին մինչ օրս հասկանալի չէ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Թութանհամոն  


Վերնագիրի այլ պիտակները