Եգիպտոսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել

14:54   21 Սեպտեմբեր 2019    238

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Եգիպտոսի մի շարք քաղաքներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է BBC-ն:

Մարդիկ, դուրս գալով փողոցներ, իրենց բողոքն են արտահայտել երկրի գործող նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի և նրա կառավարության դեմ: Ցույցերի պատճառ է դարձել նախագահ Սիսիի կառավարությանն ուղղված կոռուպցիոն մեղադրանքները:

Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Վերջիններս կիրրառել են արցունքաբեր գազ և ձերբակալել մի քանիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները