Ռումինիայի նախկին նախագահը մեղադրվում է կոմունիստական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար

18:03   21 Սեպտեմբեր 2019    221

Ռումինիայի Բուխարեստ քաղաքի վերաքննիչ դատարանը երկրի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուին ճանաչել է կոմունիստական հատուկ ծառայությունների գաղտնի ոստիկանության տեղեկատու-գործակալ:

Դատարանը հաստատել է գաղտնի ոստիկանության արխիվների ուսումնասիրության ազգային խորհրդի կողմից իրականացված հետաքննության եզրակացությունը: Բեսեսկուն մերժել է այս մեղադրանքները և հայտարարել, որ բողոքարկելու է վճիռը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս գործով դատական քննությունը սկսվել է հունիսին: Ըստ ռումինական հետաքննության մարմինների և գաղտնի ոստիկանության արխիվների ուսումնասիրության ազգային խորհրդի փաստաթղթերի` Բեսեսկուն կոմունիստների հետ սկսել է համագործակցել 1972 թվականին, երբ նա Ռազմածովային ուժերի ակադեմիայի ուսանող էր:

Բեսեսկուի «դոսյեն» ոչնչացվել է 1979 թվականին, երբ նա անդամագրվել է Ռումինիայի իշխող կոմունիստական կուսակցությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները