Facebook-ը դադարեցրել է հազարավոր հավելվածների աշխատանքը

18:44   21 Սեպտեմբեր 2019    241

Facebook ընկերությունը դադարեցրել է տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքը։

Նման որոշում է կայացվել Cambridge Analytica խորհրդատվական ընկերության միջոցով տվյալների արտահոսքի հետաքննության շրջանակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Facebook-ի օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն ունեցող հավելվածներն ընկերությունը սկսել է ուսումնասիրել 2018 թվականին։ Ներկայումս մասնագետները 1 միլիոն հավելված են ստուգել, հետաքննությունը շարունակվում է։

Որոշ դեպքերում հավելվածներն ամբողջովին արգելափակվել են, իսկ որոշների դեմ Facebook-ը հայցեր է որոշել ներկայացնել։ Դրանց թվում են տվյալների վերլուծության հարավ–կորեական Rankwave, հոնգկոնգյան LionMobi և սինգապուրյան JediMobi ընկերությունները։

Facebook-ում նշել են, որ նրանց կողմից մշակված հավելվածները սոցցանցի օգտատերերի հեռախոսները վտանգավոր ծրագրերով են վարակել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները