Ճապոնիայում թայֆունի հետևանքով 19 անձ է տուժել և 361 թռիչք չեղարկվել

19:55   21 Սեպտեմբեր 2019    242

Ճապոնիայի Օկինավա վարչական շրջանում Տապա անվանմամբ թայֆունի հետևանքով 17 անձ է տուժել:

Ավելի վաղ հայտարարվել է 14 տուժածների մասին: Թայֆունի պատճառով 361 թռիչք է չեղարկվել: Օկինավա վարչական շրջանում ավելի քան 17 հազար բնակելի տուն առանց էլեկտրականության է մնացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տապա թայֆունը այժմ շարժվում է դեպի երկրի հյուսիս-արևելք, իսկ կիրակի օրվա առավոտյան ժամերին անցնելու է Կյուսյու կղզու տարածքով:

Նշված շրջանից արդեն իսկ անհանգստացնող լուրեր են տարածվում. ըստ տեղեկությունների` կղզու հարավային հատվածում գտնվող Միյաձակի վարչական շրջանում հզոր ալիքների պատճառով մի սերֆեր է մահացել, մեկն էլ անհայտ կորած է համարվում: Թայֆունի հզորությունը էպիկենտրոնում այժմ 970 հեկտոպասկալ է գնահատվում, առավելագույն արագությունը` վայրկյանը 35, որոշ դեպքերում` նաև 50 մետր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները