Մոսկվայի մետրոյում ուղևորն ընկել է գնացքի գծերի վրա

21:03   21 Սեպտեմբեր 2019    254

Մոսկվայի մետրոյի «Յուժնայա» կայարանում անհայտ պատճառներով մարդ է ընկել գնացքի գծերի վրա:

Ինչպես պատմել է գործակալության աղբյուրը, ուղևորին բարձրացնելու համար թոթափվել է երկաթուղային գծի լարվածությունը, երթևեկությունը կայարանի հարավային մասում ընդհատվել է:

Մետրոպոլիտենի մամլո ծառայությունից հաստատել են, որ գնացքների երթևեկությունը դադարեցվել է ուղևորի ընկնելու պատճառով: Հակառակ ուղղությամբ գնացքները մեկնում են միջանկյալ ժամանակահատվածի երկարաձգմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները