Հայաստանը պետք է անհապաղ ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները․ Ուսայմինա

11:47   25 Սեպտեմբեր 2019    517

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ ալ-Ուսայմինի հայտարարությունը, որով կոչ է արել պաշտոնական Երեւանին անհապաղ ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտարարության տեքստում խոսվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին և շեշտել, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հայտարարության մեջ նաեւ Երեւանին հորդորվում է հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ անհապաղ եւ առանց վերապահումների հեռանալ ադրբեջանական հողերից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուսայմինա  


Վերնագիրի այլ պիտակները