Ադրբեջանը՝ Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հետ ԱՄՆ-ի հաղորդակցությունն ապահովող հիմնական երկիրն. Մամեդյարով

14:35   25 Սեպտեմբեր 2019    398

«Անցած 30 տարիների ընթացքում Ադրբեջանը դարձել է՝ տարածաշրջանում էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և անդրազգային սպառնալիքների, այդ թվում՝ մեր ռազմավարական գործունեության ոլորտում Միացյալ Նահանգների հուսալի գործընկերը»:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, այս մասին ԱՄՆ-ում՝ Կասպյան երկրորդ բիզնես ֆորումի շրջանակներում իր ելույթում հայտարարել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՝

Նա նշել է, որ Ադրբեջանը բնական կամուրջ է հանդիսանում Ասիայի և Եվրոպայի միջև, և Կենտրոնական Ասիայի ու Աֆղանստանի հետ ԱՄՆ-ի հաղորդակցությունն ապահովող հիմնական երկիր: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ԱՄՆ-ի խոշորագույն առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում.

«2018 թ. երկկողմ առևտուրը գերազանցել է 860 միլիոն դոլարը, ինչը նշանակում է նախորդ տարվա համեմատ 10 տոկոս աճ»:

Նախարարը նշել է, որ մինչ այսօր Միացյալ Նահանգները Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրել են ավելի քան 10 միլիարդ դոլար.

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները