Նոր վտանգ Samsung, Huawei և Xiaomi սմարթֆոնների համար

21:44   07 Հոկտեմբեր 2019    428

Նմանատիպ խնդիր ընկերությունում արդեն իսկ լուծվել է 2017 թվականին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ Google Project Zero-ի կիբերանվտանգության մասնագետները Android-ում հայտնաբերել են նոր խոցելիություն, որից հարձակվողներն արդեն օգտվել են: Google-ի բջջային օպերացիոն համակարգի անվտանգության մեջ բացեր են հայտնվել։

Մասնագետների կարծիքով, իսրայելական NSO Group ընկերությունը, որը լրտեսող ծրագրեր է արտադրում, արդեն օգտվել է այդ բացից: Ընկերությունը WhatsApp-ի միջոցով իրականցրել է վիրուսային հարձակում։ Խնդիրը ազդում է խոշոր արտադրողների, ներառյալ Samsung-ի, Huawei-ի, Xiaomi-ի և Google-ի սմարթֆոնների վրա: Հակերության հակված սարքերի ամբողջական ցուցակը հետևյալն է.

• Pixel 1
• Pixel 1 XL
• Pixel 2
• Pixel 2 XL
• Huawei P20
• Xiaomi Redmi 5A
• Xiaomi Redmi Note 5
• Xiaomi A1
• Oppo A3
• Moto Z3
• Բոլոր LG սմարթֆոնները՝ Android Oreo համակարգով
• Samsung Galaxy S7
• Samsung Galaxy S8
• Samsung Galaxy S9

Հատկանշական է, որ նմանատիպ խնդիր արդեն լուծվել էր 2017 թվականին։ Սակայն, ըստ երևույթին, այն վերադարձավ Android-ի վերջին տարբերակներից մեկում: Մասնագետները արդեն պատրաստել են անվտանգության նոր թարմացում և տեղեկացրել արտադրողներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Samsung   Huawei   Xiaomi  


Վերնագիրի այլ պիտակները