Հոնկոնգում լարվածությունը սրվել է, կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել. VIDEO

14:55   07 Հոկտեմբեր 2019    327

Հոնկոնգում արդեն 18 շաբաթ է՝ հակակառավարական ցույցեր են անցկացվում:

Դրանք ավելի են սրվել այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել է ցույցերի ընթացքում դեմքը ծածկող դիմակներ կրել:

Անկախ այդ արգելքից՝ ցուցարարները դիմակներով դուրս են եկել երթի, շշառումբեր են պայթեցրել, այրել են արգելապատնեշները: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ:

Կան ձերբակալվածներ և վիրավորներ:

Ցուցարարները հարձակվել են նաև կառավարական շենքերի, երկաթուղային և մետրոյի կայարանների վրա:

Չնայած ցույցերի առիթ դարձած արտահանձնման վերաբերյալ օրինագիծը չեղարկվել է, ցուցարարները պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ կատարել և պաշտոնից ազատել Հոնկոնգի ղեկավարին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները