Թշնամիները չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրանի և Իրաքի միջև. Խամենեի

15:05   07 Հոկտեմբեր 2019    411

Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ «թշնամիները» չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Իրաքը եւ Իրանը երկու ժողովուրդ են, որոնց սրտերն ու հոգիները միմյանց են շաղկապված Աստծո հավատով, իմամ Հուսեյնի եւ մարգարեի սերնդի նկատմամբ սիրով: Այդ միությունը օրեցօր ավելի կուժեղանա: Թշնամիները ձգտում են երկպառակություն սերմանել, բայց նրանք չկարողացան դա անել: Նրանց դավադրությունն արդյունք չի ունենա»,-ասված է Խամենեիի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 1-ից Իրաքի տարբեր շրջաններում չեն դադարում հակակառավարական ելույթներն ընդդեմ աղքատության ու կոռուպցիայի, որոնք վերաճում են անկարգությունների:

Առավել կատաղի ընդհարումները տեղի ունեցել Բաղդադում, ինչպես նաեւ երկրի հարավային նահանգներում:

Իրաքի բանակը հոկտեմբերի 7-ին ընդունել է Բաղդադի՝ առավելապես շիաներով բնակեցված Մադինաթ-Սադրի շրջանում ուժի վերազանցման փաստը:

Գիշերը զինծառայողների ու ոստիկանների հետ բողոքողների բախումների ընթացքում Մադինաթ-Սադրի շրջանում զոհվել է առնվազն 13 մարդ: Իրաքի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով՝ Իրաքում տեղի ունեցած անկարգությունների ու բախումների հետեւանքով զոհվել է 104 մարդ, տուժել է ավելի քան 6,1 հազար հոգի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խամենեի  


Վերնագիրի այլ պիտակները