Շվեդիայում բողոքի ակցիա է կազմակերպվել՝ հաջակցություն Իրաքի ցուցարարների

15:53   07 Հոկտեմբեր 2019    238

Շվեդիայի իրաքյան համայնքի հարյուրավոր անդամներ ցույցի են դուրս եկել՝ իրենց աջակցությունը հայտնելով Իրաքում բողոքի ակցիայի մասնակիցներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստոկհոլմում ցուցարարները դատապարտել են Իրաքի կառավարության կողմից ցուցարարների սպանությունը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Իրաքի տարբեր քաղաքներում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է շուրջ 100-ի, գրեթե 4000 մարդ վիրավորվել է:

Ցուցարարները բողոքում են կոռուպցիայի, գործազրկության և ցածր կենսամակարդակի դեմ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները