Ադրբեջանի խորհրդարանը կքննարկի նոր վարչապետի հաստատման հարցը

10:00   08 Հոկտեմբեր 2019    643

Այսօր կնշանակվի Ադրբեջանի նոր վարչապետ:

Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ այս հարցը պաշտոնապես ընդգրկված է Միլլի Մեջլիսի այսօրվա լիագումար նիստի օրակարգում:

Նոր վարչապետ կդառնա՝ նախագահի տնտեսական հարցերով ներկայիս օգնական, բաժնի ղեկավար Ալի Ասադովը:

Նիստում կքննարկվի՝ Ադրբեջանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ալի Հիդայաթ օղլու Ասադովի նշանակվելուն համաձայնություն տալու մասին հարցը:

Նիստի շրջանակներում կքննարկվի ևս 13 հարց:
Ադրբեջանի ներկայիս վարչապետն է հանդիսանում Նովրուզ Մամեդովը: Նա այդ պաշտոնն ստանձնել է 2018-ի ապրիլի 21-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները