ՌԴ-ի և Արևմուտքի միջև անվստահության և առճակատման աստիճանը հասել է սահմանին. Լուկաշենկո

14:05   08 Հոկտեմբեր 2019    227

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև անվստահության և առճակատման աստիճանը հասել է սահմանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բելառուսի առաջնորդի խոսքերով, երկու կողմերի անվտանգության և զինաթափման ոլորտի փորձագետներն անհանգստացած են ստեղծված իրավիճակի համար:

«Մի քանի րոպեի ընթացքում Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն կարող են ոչ կանխամտածված լոկալ հակամարտությունից անցնել մինչև միջուկային պատերազմի»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Նախագահը կարծում է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջին և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրից դուրս գալուց հետո աշխարհը մոտեցել է անդունդին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները