Էկոակտիվիստներն արհեստական արյուն են հեղել «Գրոհող ցուլի» արձանի վրա. York Daily News

14:12   08 Հոկտեմբեր 2019    167

Նյու Յորքում մի խումբ ցուցարարներ կարմիր ներկ են լցրել «Գրոհող ցուլի» արձանի վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է York Daily News թերթը:

Բողոքը կազմակերպել Էր Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապահպանական շարժումը:

Ոստիկանությունը ձերբակալել Է այն երեք բողոքողներից մեկին, որոնք մասնակցել են վանդալիզմի գործողությանը, եւս երկուսին հաջողվել Է փախչել: Ընդամենը բերման Է ենթարկվել Նյու Յորքում անցկացված ակցիայի գրեթե հարյուր մասնակից:

Ինչպես նշում Է CNBC ալիքը, «Ցուլն՝ Ուոլ-սթրիթից» արձանը կապիտալիզմի խորհրդանիշն Է, ահա թե ինչու առաջին անգամը չԷ, որ դառնում Է շրջակա միջավայրի պաշտպանների զոհը: Արձանը տեղադրված Է Մանհեթենի հարավային մասում, Նյու Յորքի ֆոնդային սակարանի դիմաց:

Extinction Rebellion կազմակերպությունը, որն ստեղծվել Է մեկ տարի առաջ Մեծ Բրիտանիայում, հոկտեմբերի 7-ին ձեռնամուխ Է եղել խոշոր միջազգային ակցիայի ի պաշտպանություն բնապահպանության եւ մոլորակի կենսաբազմազանության:

Կազմակերպության ակտիվիստները մտադիր են փողոցներն ու հրապարակներն արգելափակել մոլորակի 60 խոշորագույն քաղաքներում:

Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել Է Extinction Rebellion շարժման չորս ներկայացուցչի, որոնք կարմիր ներկ Էին լցրել Լոնդոնում ֆինանսների նախարարության շենքի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆյուՅորք  


Վերնագիրի այլ պիտակները