Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումը աճել Է արձանագրում

14:20   08 Հոկտեմբեր 2019    167

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանման ծավալը 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 11 տոկոսով ավելացել Է 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են հանրապետության Գինու ազգային գործակալության՝ հոկտեմբերի 8-ին հրապարակված տվյալները:

Ըստ գերատեսչության տվյալների, Ռուսաստանն առաջվա պես առաջին տեղն Է զբաղեցնում վրացական այդ ալկոհոլային ապրանքատեսակը ներմուծող երկրների շրջանում: Երկրորդ տեղում Ուկրաինան Է: Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Վրաստանն Ուկրաինա Է արտահանել ավելի քան 6,7 մլն շիշ գինի, ինչը 0,3 տոկոսով ավելի Է անցած տարվա ցուցանիշների համեմատությամբ:

Առաջատարների եռյակը եզրափակում Է Չինաստանը: Ինն ամսվա ընթացքում Վրաստանիg այս երկիր Է արտահանվել ավելի քան 5,3 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները