«Կոկա կոլայի» մեկ ումպ խմելուց հետո կինն ընկել է կոմայի մեջ

14:34   08 Հոկտեմբեր 2019    188

Մեծ Բրիտանիայում երկու որդիների մայր Էլիզաբեթ Պերկինսը «կոկա կոլա» հայտնի ըմպելիքից մեկ ումպ խմելուց հետո երեք օր հայտնվել է կոմայի մեջ՝ սուր ալերգիկ ռեակցիայի պատճառով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Հայտնի է, որ կինը ունի ալերգիա որոշ նյութերի հանդեպ, որոնք կիրառվում են ոչ-ալկոհոլային դիետիկ խմիչքների պատրաստման մեջ։ Կոլան նա խմել է հայտնի Burger King ապրանքանիշին պատկանող խորտկարանում։ Նա ասել է, որ պատվեր կատարելիս շեշտել է, որ իրեն պետք է սովորական կոլա, սակայն նրան տվել են շաքարի փոխարինիչով կոլա։

Էլիզաբեթ Պերկինսը մանրամասնել է նաեւ, որ առաջին ումից հետո անմիջապես սկսել է իրեն վատ զգալ։ «Դա ակնթարթային դժոխք էր» խոստովանել է կինը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոկակոլա  


Վերնագիրի այլ պիտակները