Այսօր հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները

15:14   08 Հոկտեմբեր 2019    195

Այսօր հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մրցանակակիր են դարձել Ջեյմս Փիբլսը, Միշել Մայորը և Դիդյե Քելոն: Մրցանակի «կեսը» հանձնվել է Փիբլսին՝ «տիեզերագիտության տեսական հետազոտությունների համար», երկրորդ «կեսը»՝ Մայորին և Քելոյին՝ «արևանման աստղի ուղեծրում էկզոմոլորակի բացահայտման համար»:

Հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում հայտնել էին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Ուիլյամ Քելինը, Փիթեր Ռեթքլիֆը և Գրեգ Սեմենցան՝ թթվածնի անբավարարությանը բջիջների ադապտացման վերաբերյալ հետազոտության համար:

Հոկտեմբերի 9-ին հայտնի կդառնա քիմիայի ոլորտում հաղթողի անունը:

Հոկտեմբերի 10-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո, հայտնի կդառնան գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները:

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է հայտարարել խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը:

Հոկտեմբերի 14-ին կհայտարարեն Շվեդական ազգային բանկի՝ տնտեսական գիտությունների համար տրվող մրցանակի հաղթողի անունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: նոբել  


Վերնագիրի այլ պիտակները