Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել ամենամոտ ժամանակներս. Պետդումա

15:44   08 Հոկտեմբեր 2019    192

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնման ստույգ ժամկետներն այժմ չեն կարող նշվել, բայց կա այն բանի հավանականությունը, որ դա տեղի կունենա շուտով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 8-ին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ ամփոփելով Ռուսաստան-Վրաստան երկխոսության միջխորհրդարանական խմբի հանդիպման արդյունքները։

Նրա խոսքով՝ այդ հարցը ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկվել 1 վերջերս Դումայում նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում:

«Կոնկրետ ժամկետներ ես այժմ ձեզ չեմ նշի: Մենք ասել ենք՝ ամենամոտ ժամանակներս: Կարծում եմ, որ մենք կարող ենք դա ակնկալել»,-հավելել է Կալաշնիկովը:

Իր հերթին «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Գիորգի Չոգովաձեն «Ռեզոնանսի» վրացական թերթին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ռուսաստանի իշխանություններն առաջիկա վեց ամսվա ընթացքում կհանեն հանրապետություն թռիչքների արգելքը: «Իհարկե, Ռուսաստանից չվերթների կրճատումը մեծ վնաս հասցրեց մեզ, բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված, քանի որ չվերթներն ավելանում են Եվրամիության ուղղությամբ: Այսօր մենք չունենք ստույգ տեղեկատվություն, սակայն, ըստ երեւույթին, առաջիկա վեց ամսում ՌԴ-ից թռիչքները հավանաբար կվերսկսվեն»,-ասել է Չոգովաձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները